Աղբիւր՝ www.yerkir.am
Տեղեկացրել ենք, որ Թուրքիայում 17 տարւայ ազատազրկման դատապարտւած պոլսահայ գրող, մտաւորական Սեւան Նիշանեանը երէկ փախել է «Ֆոչա» բաց բանտից: Նա դուրս է եկել անվտանգութեան նւազագոյն միջոցառումներ իրականացնող բանտից եւ չի վերադարձել:
Յիշեցնենք, որ իշխանութեան դէմ իր սուր ելոյթներով յայտնի Նիշանեանին ձերբակալել եւ դատապարտել էին իր սեփական պարտէզում «անօրինական» շինարարութիւն իրականացնելու համար: Նիշանեանը պարբերաբար քննադատում էր թուրքական-իշխանութիւններին` բացայայտ խօսելով Հայոց ցեղասպանութեան մասին:
Նիշանեանի փախուստի մասին դրական արձագանքներ են հնչում: Փախուստին արձագանքել է նաեւ պոլսահայ յայտնի լրագրող Հայկօ Բաղդադը:
Նա իր Twitter-եան էջում գրել է,-«Եթէ Սեւան Նիշանեանն իսկապէս փախել է բանտից, հազար անգամ շնորհաւորում եմ»:
Յիշեցնենք, որ հայազգի գրող Նիշանեանը փախուստի մասին տեղեկացրել է իր Թուիթերի էջում` գրելով. «Թռչնակը թռաւ. տարոսը մնացեալ 80 մլն-ին»: